Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը հայտարարել է, որ իր որդու առողջական վիճակը կայուն է, նա վճռական է իր ազատության և մամուլի ազատության համար պայքարում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է ավստրալիական SBS հեռուստաալիքը։
«Նրա առողջական վիճակը կայուն է և նրա ոգին չափազանց ուժեղ է, նա լի է վճռականությամբ պայքարելու իր և մամուլի ազատության համար, որպեսզի մեզ տեղեկացնի այն մասին, թե ինչով են զբաղվում մեր կառավարությունները»,- հայտարարել է Շիպտոնը։
Այսօր նրա հայրն ու Ասանժի կողմանկիցները հավաքվել են Մելբուրնի կենտրոնական հրապարակում, որպեսզի նշեն WikiLeaks-ի հիմնադրի 48-ամյակը։ Մելբուրնն աշխարհի 60 քաղաքներից մեկն է, որոնք մասնակցում են Ասանժի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում նա կարող է դատապարտվել 175 տարվա ազատազրկման։
Նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Վճիռն ընդունվել էր մայիսի 1-ին։
Բրիտանական դատարանը քննարկելու է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձման հարցը 2020 թվականի սկզբին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան