Փաստաբան. Հաստատվում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու մեր մտավախությունը
«Անկախ այն հանգամանքից, թե ինչ արգումնետներ են բերվել՝ ընթացակարգային, թե ոչ ընթացակարգային, Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է ակտ, որը ենթակա չէ բողոքարկման։ Սա այն հիմքերից մեկն է, որ մենք դիմելու ենք Վճռաբեկ դատարան»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա օրինակ բերեց այլ գործերից, երբ Վերաքննիչ դատարանն է սահմանել, որ բողոքարկման ենթակա չէ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ նման որոշման կայացումը դատարանի ավտոնոմ իրավունքն է։
Օրբելյանը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը զրկված է եղել իր մոտեցումները ներկայացնելու, ընդհանրապես ելույթ ունենալու հնարավորությունից։ Հետաքրքրվել են իրենց գործընկերներից, բայց նման դեպք չի եղել։
«Որևէ դեպք ես չեմ կարողացել իդենտիֆիկացնել, չեմ բացառում, որ կան, բայց առնվազն ինչքան փորձել ենք իդենտիֆիկացնել, երբ կողմը զրկված է եղել ընդհանրապես դիրքորոշում հայտնելու իրավունքից, հաշվի առնելով, որ այս որոշումներն ուղղակիորեն հակասում են նախկինում եղած դատական պրակտիկային, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է, ԵԽԽՎ բանաձևով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքերը, այսինքն տեսնում ենք, որ ակնհայտորեն ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունն ու պնդումները»,-ասաց Օրբելյանը։
Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ անգամ դատախազության ներկայացուցիչները լրագրողների հետ ճեպազրույցում ոչ ստանդարտ են գնահատել պաշտպանական կողմին արտահայտվելու հնարավորությունից զրկելու դեպքը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Դատարանից դատարան թղթերի տեղափոխման բացասական հետևանքը չի կարող կրել մեղադրյալ կողմը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել պրոցեսին
- Քոչարյանի պաշտպան. Տպավորությունն է, որ ուղղակի կրկնված է դատախազության բողոքի շարադրանքը
- Քոչարյանի գործով դատախազին ԱԺ նախագահի շնորհակալագիր հանձնեցին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը
- Օրբելյան. Դատավորի անձի հետ կապված չէ ինքնաբացարկի միջնորդությունը
- Դատարանում Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հայտարարությանը հետևեցին ծափահարություններ
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան