
«Սանիթեք»-ի հայցն ընդդեմ քաղաքապետարանի վարույթ է ընդունվել
Մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը երկու հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ քաղաքապետարանի։ Դատական տեղեկատվական համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ երկու դեպքում էլ ընկերության պահանջը նույնն է՝ գումարի բռնագանձում։
Հայցերից մեկը ներկայացված է «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության ներկայացուցիչը Վանիկ Մարգարյանն է։ Պահանջը՝ քաղաքապետարանից բռնագանձել մոտ 25 մլն դրամ։
Հայցադիմումը ստացվել է հունիսի 21-ին, հենց նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին։ Հուլիսի 1-ին դատավորը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։
««Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հայցադիմումին ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,-ասված է դատավորի որոշման մեջ։
Առայժմ այս գործով նիստի օրը նշանակված չէ։
Քաղաքապետարանի դեմ նույն նույն օրը՝ հունիսի 21-ին 40.1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով դատարան է դիմել նաև «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը։ Գործը նույն օրը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Վարույթ ընդունելու որոշում առայժմ չկա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչն է լավ, երբ կառավարությունը վատ է աշխատում
- «Հրապարակ». Քաղաքապետարանը տուգանքներով փորձում է «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը
- Չենք սպասելու «Սանիթեքին», մենք ևս բերելու ենք աղբամաններ. Մարության
- Քաղաքապետարան. «Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի
- «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
- Մարության. «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելու պրոցեսի մեջ ենք
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին