Բրիտանիայի պատգամավորների ավելի քան 75 տոկոսը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի
Մեծ Բրիտանիայի պատգամավորների ավելի քան երեք-քառորդը պայքարում է հոգեկան, մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին, ինչպես գրում է euronews-ը, ասվում է BMJ-ի նոր զեկույցում։
Հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ բրիտանացի խորհրդարանականների 42% -ը, ովքեր պատասխանել են իրենց հարցմանը, «պակաս օպտիմալ մտավոր առողջություն» են ունեցել, իսկ 34%-ը` «մտավոր առողջության հավանական խնդիրներ»: Հարցվածների միայն 24%-ի մոտ «հնարավոր հավանական առողջական խնդիրներ չեն երևացել»:
Այս եզրակացությունները ենթադրում են, որ պատգամավորներն ավելի շատ են խոցելի հոգեկան առողջության խնդիրներով, քան ընդհանուր հասարակությունը։
Նշվում է, որ պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ինչպես կարելի է խորհրդարանում հոգեկան առողջության աջակցություն ստանալ: Հարցման մասնակիցների 77% -ը տեղյակ չի եղել, որ խորհրդարանում առկա է առողջության ու բարեկեցության ծառայություն: