Վրաստանում գործ ունենք շատ դասական, օրինաչափ ակնկալիքների ճգնաժամի հետ. քաղաքագետ
«Հայաստանը պետք է հստակ պատկերացնի, թե որոնք են մեր շահերը։ Իմ խորին համոզմամբ՝ մենք երեք խնդիր ունենք լուծելու՝ պետականության զարգացում, անվտանգության ապահովում և ՀՀ ազգաբնակչության բարեկեցություն»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նրա խոսքով՝ այդ բոլոր պրոցեսները պետք է դիտարկել այս երեք խնդիրների համատքստում. «Ամեն ինչ պետք է ծառայեցնենք այս երեք խնդիրների լուծմանը»։
Խոսելով Վրաստանի հետ կապված Հայաստանի անելիքներից՝ քաղաքագետն ասաց, թե նախ պետք է փորձել վերլուծել, փաստերը հստակեցնել, հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք։
«Վստահ եմ, որ վրացական խորհրդարանում տեղի ունեցածը փողոցներում տեղի ունեցածի հետ շատ քիչ կապ ունի։ Դա ընդամենը կատալիզատոր էր»,- ասաց Մինասյանը։
Նա նաև նկատեց, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է տուրիստական հոսքերը դեպի այլ երկրներ կրճատել։
«Հիմա ռուսները խնդիր ունեն Ղրիմը համալրել սեփական զբոսաշրջիկներով, և եթե չլիներ որևէ քաղաքական գործոն, ամենը կարելի էր դիտարկել տուրիստական հոսքերը Ղրիմ ուղղորդելու տեսանկյունից։ Ամեն ինչի մեջ պետք չէ քաղաքական կամ աշխարհաքաղաքական լուրջ պատճառաբանություն գտնել։ Բոլոր դեպքերում մենք շատ դինամիկ քաղաքական պրոցեսների կիզակետում ենք գտնվում։ Ունենք ռեգիոնալ լուրջ պրոցեսներ՝ սկսած Իրանի շուրջ զարգացումներից, Մերձավոր Արևելքից, վերջացրած՝ Ուկրաինայով։ Կարևոր գործոն է նաև Վրաստանում և Ռուսաստանում առկա ներքին վիճակը», - ասաց նա։
Քաղաքագետը հավելեց, որ Վրաստանում գործ ունենք շատ դասական, օրնաչափ ակնկալիքների ճգնաժամի հետ։
Մանրամասները՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական ուժերին ձեռնտու է ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը. փորձագետ
- «Վրացական երազանք»-ից երկու ակնկալիք կար, որը չիրականացավ. Հրանտ Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան