ԱԳ նախարարը կմեկնի Արցախ՝ ներկայացնելու վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները
Վաղը՝ հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու Արցախի ղեկավարության հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ի պատասխան հարցի, թե արդյոք նախարարը Արցախի ղեկավարությանը ներկայացնելու է Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքները, Նաղդալյանն ասաց, որ Արցախ նախարարի այցերը կանոնավոր գործառույթ է, դրանք իրականացվում են հանդիպումներից առաջ կամ հետո։
«Այցերն իրականացվում են Արցախին առավել ներգրավված պահելու մեր նպատակից։ Սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին։ Բնականաբար, այս հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ արծարծված հարցերին, որոնք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ»,-ասաց Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարարը հուլիսի 9-ին Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ հուլիսի 10-ին նախարարը Բաթումիում մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին, որտեղ նաև ելույթ կունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան