Աշոտյան. Փաշինյանի՝ Վիետնամ ու Սինգապուր այցերը վերածվելու են հերթական տուրիզմի
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշադրություն է հրավիրում վարչապետ Փաշինյանի օտարերկրյա այցեր իրականացնելու ժամկետին։ Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության տոնին կառավարության ղեկավարը Հայաստանում չի լինելու։
«Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարևորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։
Վստահ եմ, որ որևէ լուրջ օրակարգ չկա, և այս այցերը վերածվելու են հերթական տուրիզմի։
Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինված Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարևորագույն համաժողովին, բայց սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։
Վարչապետի կողքը, հուսամ, դեռևս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան