Նախկին լրագրող Դավիթ Մարիա Սասոլին ընտրվեց Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ
Իտալացի պատգամավոր Դավիթ Մարիա Սասոլին ընտրվեց Եվրոպական խորհրդարանի նոր նախագահ։ Այս մասին գրում է euronews-ը։
Նշվում է, որ 63-ամյա Սասոլին խորհրդարանում ստացել է անհրաժեշտ քվեների բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ փուլում նրա օգտին քվերակել է Եվրախորհրդարանի 345 պատգամավոր: Գրանցված քվեաթերթիկների թիվը եղել է 667։
Նախկին լրագրողը կփոխարինի Անտոնիո Թայանիին ու խորհրդարանը կգլխավորի ընդամենը 2,5 տարի ժամկետով: Հաջորդող 2,5 տարիներին պաշտոնը սոցիալ-դեմոկրատներից կանցնի Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան