Փյունիկը երկրպագուներին անվճար կտեղափոխի Գյումրի` Եվրոպա լիգայի խաղին
Այս տարի Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի տնային հանդիպումը Երևանի «Փյունիկը», կանցկացնի Գյումրիում:Երևանյան ակումբը կազմակերպում է անվճար փոխադրում Գյումրի և հետ Երևան այն երկրպագուների համար, ովքեր ցանկանում են ներկա գտնվել առաջիկա խաղին:
Հուլիսի 11-ին ժամը 10:00-ին ավտոբուսները «Փյունիկի» մարզաբազայից կշարժվեն Գյումրի:
Ժամը 12:00-ից Գյումրիի Կենտրոնական հրապարակում կսկսվի ֆան գոտին, որտեղ կլինեն խաղարկություններ, ֆուտբոլային մրցումներ, երաժշտություն և հյուրասիրություն:
Ժամը 17:30-ին կմեկնարկի «Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա