Հասարակություն 10:21 04/07/2019 Հայաստան

Ճամփաբաժան

Ազգովին հասել ենք ճամփաբաժնին։  Պետք է ընտրել հետագա ճանապարհը։ Խոսքը մեր մեջ, ընտրելու տարբերակներ առանձնապես չկան՝ կամ մնում ենք ինքնիշխան  պետություն, կամ դառնում ենք օտարների վասալ։ Կա նաև բռնապետական երկիր դառնալու ճանապարհը․․․բայց ախր այդպիսին  դառնալու ռեսուրս  չունենք, որքան էլ որ ոմանք երազեն։  Առնվազն մենք մեզ սեփական հումքով պահել պիտի կարողանանք, Ռուսաստանի ու  Ամերիկայի միջև չպետք է տվայտվենք, Եվրադատարանի ու Վենետիկի հանձնաժողովի խոսքը չպետք է հաշվի առնենք,  որպեսզի  բռնապետական նկրտումներ ունենանք։ Փոխարենը՝ մեր հարստությունը խելք ու արժանապատվություն  ունեցող մարդկային  ռեսուրսն է, ում  գլխին բռնապետ դառնալը աբսուրդի ժանրից է։

Լավ թե վատ, հարուստ թե աղքատ, բայց շարունակել ինքնիշխան պետություն մնալ,  նախընտրում են նրանք, ում համար անկախությունը բացարձակ արժեք է, իսկ երկրի զարգացմանը խոչընդոտող արգելքները դիտվում են որպես իրավական  հարթությունում լուծվելիք խնդիրներ․ անշուշտ քաղաքական կամքի առկայության դեպքում։ Ի դեպ, հենց այս խոստումները շահարկելով իշխանության հասավ հայաստանյան այսօրվա ղեկավարությունը․․․ բայց հասնելուն պես ընթացքը փոխեց։

Շատ ծանոթ պատմություն է։  Դե իհարկե, մի 30 տարի առաջ  արդեն տեսել ենք՝ ոնց են «պայքար»  ու  «Ղարաբաղ» գոռալով իշխանություն վերցնում, հետո՝ ներմուծում ալան-թալանով վայրի կապիտալիզմ, հետո ընդառաջ գնալով  օտարի շահերին ու պահանջներին՝ ցանկանում ձերբազատվել Ղարաբաղից․․․ ու էդտեղ էլ փորեցին իրենց գերեզմանը։  Հիմա նույն ձեռագրով՝ այս իշխանությունը  համահայկական  բարրօրության խոստումները իրականության մեջ  շատ արագ վերածեց համազգային պառակտման փուլերի, և այժմ դարձյալ Արցախն է  դիտվում  որպես Հայաստանի զարգացման խոչընդոտ։  Առայժմ ոչ մի կոնկրետացում չկա, քանի որ  իշխանությունները տնտղում են հասարակության տրամադրությունները։   Տարբեր սցենարների ակնարկներ են ասպարեզ նետվում, իբր լուրեր են սպրդում, կամա թե ակամա գաղտնիքների արտահոսքեր են լինում՝ ճիշտ տարբերակն ու հարմար ժամանակն ընտրելու համար։

Քաղաքականության  մեջ պատահականություններ չեն լինում։ Պատահական չեն նաև  իշխանական բարձր էշելոններում ՀՀՇ-ՀԱԿ-ական կարկառուն գործիչների կամ նրանց զավակների հայտնվելը, որն անկասկած տասնամյա ծրագրավորման արդյունք էր (մեկ  անգամ չէ վարչապետն ասել, որ հեղափոխությունն անելու համար երկար տարիներ սպասում էին ճիշտ պահին)։ Հիմա՝ հին ու նոր կադրերով կրկին փորձում են կյանքի կոչել Արցախից հեռանալու հին սցենարը, բայց այս անգամ գործում են ավելի զգուշավոր  և ավելի հիմնավոր զոնդաժով։ Որովհետև իրենք էլ զգում են, որ սա պետականքանդման վերջին շանսն է, և փոսն արդեն իրենց է սպասում։ Ընդ որում՝  իրենց  սխալվել-չսխալվելուց ընդամենը  փոսի խորությունն է փոխվելու։

Վերջն ավետող ակնառու ցուցանիշներից մեկը՝ իշխանությունների կոչերին ականջալուր մարդկանց քանակն ու որակն է։ Ինչպես 1990-ականներին, այնպես էլ հիմա, մարդկանց ինչ-որ մի քանակի համար նույնիսկ Հայաստանի  անկախությունն  ու անվտանգությունն են  ստորադասվում «չաղ ու բախտավոր» կյանքի ընկալմանը, էլ  ուր մնաց Արցախի ճակատագրով մտահոգվեն։  Բնականաբար, նրանք սպունգի  նման ներքաշում են  իրենց ստամոքսը շոյող  ցանկացած տեսակետ, անվերապահ ընդունում են նշանակված մեղավորներին  և բղավում են պահի թելադրանքից բխած լոզունգներ։ Հասարակության այդ մրուրը   խառնակ ժամանակներում   որսում է իր աստեղային ժամը և աշխատում է լիուլի օգտագործել ընձեռնված հնարավորությունները։ Եվ հայտնվում են «ինքնաբուխ» ցույցերի ու շրջափակումների կենտրոնում, դատարաններում, հարթակներում՝  կոկորդ  պատռելով բառերով ու պահանջներով, որոնց իմաստը  երևի չեն էլ հասկանում։ Այսօր իշխանությունը մնացել է այդ մրուրի հույսին, որը  շուտով կրկին հատակ կիջնի՝ պահանջարկը վերանալու հետևանքով։

Հայաստանը միայն այդ մրուրն ու այսօրվա  հայրենատյաց իշխանությունները չեն։  Ճամփաբաժնին ընտրությունը կթելադրեն այն ուժերը, ում համար Հայն ու Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, Հայ Առաքելական եկեղեցին ու ավանդական արժեքները սեփական միս  ու արյան նման  են։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}