Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Հայկն օգնության կարիք ունի
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն Հայկ Սեխլիյանին օգնելու անհրաժեշտության մասին։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանը, ով առաջին կարգի հաշմանդամ է, կարիք ունի վերականգնողական կուրսի՝ Գերմանիայում, որի արժողությունը կազմում է 35.000 Եվրո։ Նշենք, որ Հայկ Սեխլիյանը քայլում է ձեռնափայտով, իսկ առողջական վիճակը օր օրի վատթարանում է բեկորային վնասվածքների պատճառով։
Հայկ Սեխլիյանին օգնելու համար կարող եք ցանկացած արժույթով գումար փոխանցել ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի հետևյալ հաշվեհամարին՝ 220098610326001։
Մանրամասների համար կարող եք զանգահարել
+37494268866
+37494594656
հեռախոսահամարներին»,-նշում են միությունից։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ զինվորի խնդրին տեղյակ են թե վարչապետը, թե առողջապահության նախարարը, թե Աննա Հակոբյանի հիմնադրամը, սակայն որևէ մեկը չի օգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին