Շուշան Դոյդոյան. Այս պահին լրագրողական հանրության համար առկախված հարցեր կան
Կառավարության վերջնանպատակը պետ. ռեգիստրի ամբողջական ազատականացումն է, եւ ԶԼՄ-ների համար պետ. ռեգիստրից տեղեկատվություն ստանալն անվճար դարձնելը ողջ գործընթացի առաջին քայլն է Միայն։ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանին այս մասին հավաստիացրել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը իրենց հանդիպման ընթացքում։
«Սա լիովին կհամապատասխանի Տեղեկատվության ազատության կարգավորումներին և չափանիշներին։
Այս պահին լրագրողական հանրության համար առկախ են մնում նաև հետևյալ հարցերը.
1. Պետռեգիստրի ամբողջական ազատականացման մասին կառավարությունը պետք է հանդես գա հրապարակային խոսքով, որպեսզի հասարակության համար պարզ և ընկալելի լինեն կառավարության բարեփոխումներն այս ոլորտում։
2. ԶԼՄ օրենքով տալ սպառիչ և ժամանակակից սահմանում՝ ինչ է ԶԼՄ-ն և ով է լրագրողը։
3. Հրաժարվել ԶԼՄ-ների հաշվառման (գրանցման) գաղափարից»,-գրել է Դոյդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին
- ԱՆ. Նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել
- Բորիս Նավասարդյան. Ո՞ւմ հիվանդ գլխում է ծնվել լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգը օրենքով ամրագրելը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում