Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկվեց
Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կբարձրանա: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ առաջարկում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 100 հազար դրամ:
2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 մլն դրամ 397 շահառուի համար: 2019 թ-ի մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։
Զարուհի Բաթոյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: