Beeline-ի հաճախորդներն էլ ավելի շատ ինտերնետ կստանան յուրաքանչյուր ամիս
Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի ծավալների մեծացման մասին՝ Giga ծառայությունների և Infinity սակագնային փաթեթների շրջանակում:
Ընկերությունից հայտնում են, որ այժմ «Giga 3», «Giga 6» և «Giga 12» ծառայությունների օգտատերերը նոր միացումների և վերամիացումների դեպքում նախկին սակագների դիմաց կստանան ոչ թե 3 ԳԲ, 6 ԳԲ և 12 ԳԲ, այլ համապատասխանաբար 5 ԳԲ, 10 ԳԲ և 15 ԳԲ շարժական ինտերնետ: Ըստ այդմ, ծառայությունները վերանվանվում են՝ «Giga 5», «Giga 10» և «Giga 15»: Բացի այդ հասանելի է դարձել «Giga 1» ծառայությունը, որի ամսավճարը կազմում է 1000 դրամ:
Տվյալ փաթեթներն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար:
Beeline-ը նաև բարելավել է շարժական ինտերնետի Infinity փաթեթների շարքի պայմանները: Այժմ «Infinity 512» փաթեթի բաժանորդներն յուրաքանչյուր ամիս ստանալու են 10 ԳԲ ինտերնետ՝ նախկին 3 ԳԲ փոխարեն, իսկ «Infinity 1024»-ի բաժանորդները՝ 15 ԳԲ, նախկինում 5 ԳԲ փոխարեն:
«Շարժական ինտերնետն այսօր ոչ միայն կապի միջոց է, այլև որակյալ մեդիա բովանդակություն՝ տեսահոլովակներ, ֆիլմեր բարձր որակով, երաժշտություն բարձր բիթրեյթով և այլն: Որակի բարձրացումը պահանջում է ինտերնետի մեծ ծավալներ, և մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան օգտվել այդ որակյալ բովանդակությունից, ընդ որում նույն գնով: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկները կօգնեն նրանց այդ հարցում, և մեր հաճախորդները կշարունակեն օգտվել մեր նորացված և բարելավված ծառայություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- 033 կոդով Beeline-ի գեղեցիկ հեռախոսահամարները կարելի է ձեռք բերել զեղչով
- Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է երրորդ փուլը
- Beeline-ի աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Տվյալագիտության ամառային դպրոց 2019»-ը
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց GITELIQ Creative Forum-ի շրջանակում
- Beeline-ը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել են համագործակցության մասին
- Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա