Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկեց երեք դասընթաց
Հայաստանում Beeline-ը և Թումո ստեղծարար տեխոնոլգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկեցին ևս երեք աշխատարաններ, որոնք վարում են ոլորտի առաջատար մասնագետներն արտասահմանից:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնում մեկնարկել է երեք աշխատարան: Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցը վարում է գեներատիվ մոդելների կառուցման աշխատարան, որի ընթացքում Թումո ուսանողները, օգտագործելով Python ծրագրավորման լեզվի գեներացնող ալգորիթմները, ստեղծում են 3D կառուցվածքներ Rhino ծրագրում։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում` ծրագրավորում են 3D տպիչը Arduino-ում և հավաքում են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանի աշխատարանում Թումո ուսանողները հայկական Սփյուռքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր են ընտրում և վիրտուալ իրականությունում ստեղծում են միջավայր ընթրիքի համար:
Պիսկորեցի, Մոհիտեի և Նազարյանի հետ աշխատանքի արդյունքում ուսանողները կիրականացնեն վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության նախագծեր: Աշխատարանների վերջում` հուլիսի 12-ին, Թումո Երևանում տեղի կունենա դրանց արդյունքների ցուցադրություն:
«Այս նախագծի շրջանակում երեխաները ստանում են գիտելիքներ և հմտություններ ամենապահանջված, արդիական ոլորտներում: Իհարկե, երկու շաբաթում հնարավոր չէ որևէ ոլորտ լիովին ուսումնասիրել, բայց կարելի է լավ հիմք ստեղծել, որպեսզի այդ երեխաները հասկանան իրենց ընտրած ուղղությունը, դրա նրբություններն ու կիրառման նշանակությունը, ինչպես նաև արժեքսվոր խորհուրդներ և ոգևորության մեծ պաշար ստանալ հաջողակ արտասահմանցի մենթորներից», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան