Թրամփը Չինաստանին ու Եվրոպային մեղադրել է արժույթի մեծ մանիպուլյացիաների մեջ
Չինաստանն ու եվրոպական երկրները ներգրավված են հիմնական արժութային մանիպուլյացիաների մեջ։ Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չինաստանն ու Եվրոպան զբաղվում են արժույթի խոշորագույն մանիպուլյացիաներով և փող են մղում իրենց համակարգեր՝ Միացյալ Նահանգների հետ մրցակցելու համար», - գրել է Թրամփը` ավելացնելով, որ Վաշինգտոնը պետք է «դիմադրի դրան»:
Ամերիկայի առաջնորդի խոսքերով, եթե դա չկատարվի, ապա ԱՄՆ-ը կշարունակի «հիմար լինել, որը դիտում է, թե ինչպես են այլ երկրներում իրենց խաղերը խաղում»:
Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, փորձագետների կարծիքով, աշխարհի մի շարք երկրներում նկատվում է դոլարից կախվածության մաքսիմալ նվազեցման միտում, քանի որ Վաշինգտոնն օգտագործում է դոլարի վճարային համակարգը որպես զենք՝ պատժելու ԱՄՆ-ի օրենսդրությունը խախտած երկրներին ու անհատներին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է
- Առաջին անգամ Չինաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է յուանի փոխարժեքը