Հայրը լողափում լուսանկարել է երեխաներին և փրկել նրանց կյանքը
ԱՄՆ-ում տղամարդը օվկիանոսում լողացող երեխաներին լուսանկարելու ժամանակ նկատել է նրանց մոտ լողացող շնաձկանը: Այսպիսով նա փրկել է իր երեխաների կյանքը:
Fox News-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Նյու-Սմիրնա-Բիչ քաղաքում: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դեն Ուոթսոնը որոշել է բարձրությունից լուսանկարել իր երեք երեխաներին: Այդ ժամանակ նա նկատել է ջրի մեջ շարժվող սև կետ, որն անընդհատ մոտենալիս է եղել երեխաներին։ Հետո պարզել է, որ դա շնաձուկ է:
«Բառացիորեն, երբ սարքը օդ բարձրացրեցի, տեսա ստվեր, որը շարժվում էր դեպի երեխաները»,- լրագրողներին պատմել է Դենը:
Ուոթսոնն այդ մասին պատմել է կնոջը և նրան հորդորել է անմիջապես երեխաներին ափ հանել։
«Երբ մտածում եք շնաձկների մասին, դրանց պատկերացնում ենք խորը ջրի մեջ ...Դուք չեք մտածի, որ դրանք կլինեն այնտեղ, որտեղ ջուրը հասնում է մինչև ծնկները: Սարսափելի էր տեսնել, որ շնաձկներն այդքան մոտ են իմ երեխաներին»,- ասել է Դենի կինը՝ Սալին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին