ՀՀ-ում ներկայումս սահմանադրական մտքի, պետականության ճգնաժամ կա. Արթուր Ղազինյան
«Սահմանադրությունը փաստացի հանդիսանում է պետականության Աստվածաշունչը, որով պետք է իրենց կենսագործունեության մեջ առաջնորդվեն հասարակության բոլոր շերտերը և մարդը Սահմանադրության մեջ պետք է տեսնի իր իրավունքների պաշտպանությունը»,- այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ այս ընկալումը որոշակիորեն շեղվեց այն իմաստով, որ իշխանությունների կողմից Սահմանադրության ցիտումը, մեկնաբանությունն առավելապես կիրառվեց իրենց իսկ կողմից կատարվող գործողությունների համապատասխան։
Ղազինյանն ասաց, որ 1995 թվականից սկսած յուրաքանչյուր իշխանություն փորձել է Սահմանադրությունը ոչ թե համապատասխանեցնել հասարարական պահանջի հետ տվյալ իրավիճակում ազգային պետական խնդիրների կարգավորմանն, այլ առավելապես կամ իշխանությունն ամրապնդելուն, կամ իրենց համար ցանկալի մեխանիզմով այն բարեհաջող փոխանցելուն։
«Սա մարդկանց մոտ Սահմանադրության հանդեպ որոշակի անվստահություն է առաջացնում։ Սրա հետևանքով իշխանության են գալիս մարդիկ, որոնք սահմանադրական փոփոխությունը համարում են կեղծ օրակարգ, և իրենց ելույթներում Սահմանադրությանը հղում փաստացի չկա։ Ցանկացած քաղաքակիրթ պետության ղեկավարի ուղերձում յուրաքանչյուր չորրորդ նախադասությունը ցիտում է Սահմանադրությանը։ Հայաստանում ավելի հաճախակի շեշտվում է ժողովրդի գործոնը, ստացվում է, որ Սահմանադրությունը երկրորդական է, ժողովրդի կամքն ավելի կարևոր է։ Այդ դեպքում մարդիկ մտածում են, որ իրենք ավելի կարևոր են, քան Սահմանադրությունը, և հետևաբար, նրանց կողմից Սահմանադրությունը սկսում է դիտարկվել որպես խանգարող տարր»,- նշեց նա։
Ղազինյանի խոսքով՝ վաղը՝ Սահմանադրության ընդունման օրը, պետք է տոնակատարություն լիներ, հատուկ նշվեր և արժևորվեր այդ օրը, սակայն որևէ կարևորություն չի տրվում դրան։
«Մինչդեռ, մենք Քաղաքացու օր ունենք։ Սահմանադրության օրն իր կարգավիճակով և նշանակությամբ նվազեցվել է, բարձրացվել է Քաղաքացու օրը։ ՀՀ-ում ներկայումս սահմանադրական մտքի և գաղափաի ճգնաժամ կա, Սահմանադրական դատարանի ճգնաժամ չկա, պետականության ճգնաժամ կա»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն. Դավիթ Հարությունյան
- Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Լյուֆթենհանդ
- Սահմանադրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. Վարդան Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան