ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
Իր 15-ամյակի կապակցությամբ VLV ընկերությունը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրել էր լավագույն գործընկերների:
Ընկերությունից հայտնում են, որ VLV կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն գործընկեր:
Բանկը 2012 թվականից աշխատում է VLV ընկերության հետ ու ներկայացված է Հայաստանի ողջ տարածքում: 7 տարի շարունակ ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է լավագույն գործընկերոջ տիտղոսը:
Մրցանակը ստացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկար տարիների համագործակցում է Հայաստանի խոշոր առևտրային ընկերությունների հետ ու պահպանում է առաջատար դիրքեր լավագույն գործընկերների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան