Դատական իշխանության համակարգն իսկապես անկախության կարիք ունի. Գևորգ Դանիելյան
«Ես, անկեղծ ասած, երբ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց մտածեցի՝ մի փոքր համբերել։ Հրաժարական միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք, կարծես թե, կա»,- այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ ինքը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Հարգելիներս, դա ձեր կարգավիճակից չի բխում, դուք խախտում եք օրենքը։ Երբ հանդարտվեց ամեն ինչ, մտածեցի՝ այ հիմա կարելի է հրաժարական տալ»։
«Ոչ գործադիր իշխանությունը, ոչ էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն խոսել դատարանների հանդեպ վստահության մասին, ներկայացնել պահանջներ, առավել ևս՝ պահանջել նրանց հրաժարականները։ Ո՞վ կարող է ասել, որ դատական իշխանությանը վստահում են, թե ոչ և ինչ չափով են վստահում։ Եթե որևէ մեկին հարցնենք, թե ո՞վ է իրավասու ասել, թե դատական համակարգի նկատմամբ վստահությունն ինչպիսին է, կդժվարանաք պատասխանել։ Բայց բոլորդ երևի թե շատ լավ ընդունում եք որպես իրողություն, օրինաչափություն, որ այդ մասին խոսում են գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները», - ասաց Գևորգ Դանիելյանը։
Նա հավելեց, որ դատական իշխանության համակարգն իսկապես անկախության կարիք ունի, բայց եթե այսպես շարունակվեն գործընթացները, այդ համակարգն արդեն կարող է գտնվել նաև օրենսդիր իշխանության ազդեցության ներքո։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ներկայումս սահմանադրական մտքի, պետականության ճգնաժամ կա. Արթուր Ղազինյան
- Շատ հազվադեպ է, որ Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն. Դավիթ Հարությունյան
- Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Լյուֆթենհանդ
- Սահմանադրությունը պետք է ունենա հստակ երաշխավոր. Վարդան Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան