«Հրապարակ». Արմեն Սարգսյանի անձնական վարկանիշը 61% է, Նիկոլ Փաշինյանինը՝ 52%
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։ Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռևս չեն հրապարակել այդ արդյունքները:
Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը» 5,8, Հանրապետական կուսակցությանը 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է:
«Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»,-հավելել է թերթը: