Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա. Լյուֆթենհանդ
«ՀՀ Սահմանադրության ճանապարհը 1995 թվականից մինչև այսօր շատ տպավորիչ է»,- «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լյուֆթենհանդը։
Նրա խոսքով՝ դա հասկանալու համար բավական է նայել Ադրբեջանի ու Ռուսաստանի սահմանադրություններին։
«Այսօր ուզում եմ անդրադառնալ այն ակտուալ իրադարձությանը, որն առիթ է տալիս տարբեր մեկնաբանությունների, խոսքն այն մասին է, թե արդյոք ՀՀ-ում Սահմանադրական դատարանն ամբողջովին լեգիտիմ է։ Պատճառն այն է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել էր՝ նախկինում ընտրված ՍԴ անդաները դատավոր չեն։ Այդ պնդման հիմք է ծառայել 213-րդ հոդվածը, այսինքն վեճը վերաբերում է այս հոդվածի մեկնաբանությանը։ Նշված հոդվածի առաջին նախադասությունն ասում է՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Նաև ասվում է, որ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը»,- մանրամասնեց իրավագետը։
Նաև նշեց, որ Վահե Գրիգորյանն ընտրվել է վերջին՝ երկրորդ նախադասության համաձայն։
Օթթո Լյուֆթենհանդը հավելեց, որ չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, անցումային դրույթները պետք է ապահովեն դրա միասնականությունը և ներսում հակասություններից զերծ լինելը. «Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալը հետևյալն է՝ պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին