Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նամակում մասնավորապես ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:
Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ:
Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար:
Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում