Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն ապօրինի է օգտագործվել
Հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դիմել է Մոսկվայի դատարան՝ հայց ներկայացնելով թատրոնների դեմ, որոնք ցուցադրում են «Սպարտակ» բալետն առանց իր թույլտվության։ mk.ru-ի հաղորդմամբ, դատարանի վճռով, Կարեն Խաչատրյանին պետք է փոխհատուցում վճարվի երաժշտական գլուխգործոցի ժառանգորդծի իրավունքները խախտելու համար։
Կարեն Խաչատրյանը կոմպոզիտորի մահից հետո ստացել է «Սպարտակ» բալետի երաժշտության իրավունքը։ 2018-ին նա հայտնաբերել է, որ երաժշտական ներկայացումը միաժամանակ մի քանի թատրոններում է ցուցադրվում՝ Ղրիմում, Սոչիում, նաև Յուրմալայում։ Խաչատրյանի խոսքով, ներկայացումների կազմակերպիչներն էին Մոսկվայի բալետային թատրոնը, Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնը, Սոչիի ֆիլհարմոնիկ համերգային միությունը: Սակայն նրանցից որևէ մեկը Կարեն Խաչատրյանի հետ, որպես բալետի երաժշտության իրավունքի սեփականատեր, պայմանագիր չի կնքել և հոնորար չի վճարել։
Դատարանում Խաչատրյանը պահանջել է արգելել «Սպարտակի» ներկայացումը Ռուսաստանում և արտասահմանում։ Բացի այդ, նա պահանջել է պատասխանող կողմից մոտ կես միլիոն ռուբլի փոխհատուցում։
Մոսկվայի բալետային թատրոնի ներկայացուցիչները խոստովանել են, որ Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում բալետը ցուցադրել են անօրինական, բայց ոչ չարամտորեն, այլ անփույթ գործակալի պատճառով, որը վերջին պահին ձախողել է Խաչատրյան-կրտսերի հետ պայմանագրի ստորագրումը: Դատարանի որոշմամբ հօգուտ հայցվորի պատասխանող կողմը վճարելու է ավելի քան 300 հազար ռուբլի փոխհատուցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան