Մինսկում հրավառության ժամանակ 1 մարդ մահացել է, 5-ը՝ հոսպիտալացվել
Մինսկում, Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ տոնական առիթով հրավառության ժամանակ 1 կին է մահացել, հինգ հոգի հոսպիտալացվել են: Այս մասին գրում է euronews-ը։
Երկրի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկն ասել է, որ 1955 թ. ծնված կինը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ու նրան հնարավոր չի եղել փրկել՝ չնայած տրամադրված օգնությանը։
Նախարարի խոսքերով, առաջին րոպեներին տուժածներին աջակցություն է տրվել, որից հետո հինգը հիվանդանոց են տեղափոխվել:
tut.by կայքի ականատեսն ասել է, որ կինը մահացու վիրավորվել է մետաղյա մնացորդներից։
Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է հրավառության ռումբերից մեկը տեղում փայթում։ Հարցուցվել է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին