ՈւԽ. Արթուր Ավետիսյանը եզրափակչում է
Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:
Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա