Արցախում հայտարարվում է էքսկուրսավարների հավաքագրում
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարում է էքսկուրսավարների հավաքագրում՝ օգոստոսի 6-ին Արցախում կայանալիք Համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցող հյուրերին ուղեկցելու նպատակով։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
«Էքսկուրսավարների հետ կանցկացվեն թրեյնինգներ ու հանդիպումներ և կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: Նրանք պիտի ուղեկցեն հյուրերին Արցախի մի շարք պատմամշակութային վայրեր, ներկայացնեն դրանց պատմությունը՝ ծանոթացնելով արցախյան հարուստ ժառանգությանը: Համահայկական խաղերը կնպաստեն նաև Արցախի ճանաչմանը, ինչպես նաև կապահովեն տեղեկատվական ու հանրային հոսք՝ դրական ազդեցություն ունենանալով նրա զբոսաշրջային նկարագրի վրա»,-մասնավորապես ասել է նա:
Հիշեցնենք, որ նախագծին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 047949175 հեռախոսահամարով։ շ
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարվա համեմատ՝ Արցախում զբոսաշրջիկների թիվն աճել է
- Արցախում զբոսաշրջության ռեկորդային աճ է գրանցվել