«Ժողովուրդ». Առաջիկայում ՊՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել և, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, և, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու:
Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ և անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին և պարկերշտ զինվորականի համարում ուներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա