Հերթական վանդալիզմը 18-րդ դարի հուշարձանի տարածքում
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգում են հերթական վանդալիզմի մասին: Ըստ հրապարակված լուսանկարների՝ Օշական գյուղում գտնվող «Կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղադրվել է լողավազան, որը խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը: Ավելին, ֆեյսբուքյան՝ «Հին Ջրաղաց» հանգստյան գոտի էջը մարդկանց հրավիրում է այնտեղ ժամանակ անցկացնելու, իսկ լողավազանի առկայությունը նշում է որպես առավելություն:
Օգտատերերի ահազանգից հետո «Պատմամշակութային արգելոց թանգարնների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը հայտնել է, ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին:
Նշենք, որ հուշարձանը կառուցվել է 1706 թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան