Կոալիցիա. Արարատ Միրզոյանի ներկայացրած հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդն անընդունելի է համարում այն, որ Ազգային ժողովը, հաշվի չառնելով Կոալիցիայի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հունիսի 25-ին արտահայտված մտահոգությունները, նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունել է Օրենքի նախագիծը։
Տարածած հայտարարության մեջ կոալիցիայի կառավարման խորհուրդը մասնավորապես նշում է.
«Կոալիցիայի կառավարման խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ՝
• Մշակում. Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, ինչը չի արտացոլում Թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման սկզբունքները։
• Բովանդակություն. Օրենքի նախագծով առաջարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովի) անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները ոտնահարում են հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի սկզբունքները և կարող են որակվել որպես մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ կարգավորումներ և մեկ քայլ հետ, իսկ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները չեն ապահովում անկախության, ինքնիշխանության և պրոֆեսիոնալիզմի մի շարք երաշխիքներ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ այդ պահանջները հարմարեցված են կոնկրետ անձանց համար, և նրանց նշանակման գործընթացը կուղղորդվի բացառապես հայեցողական որոշումներով։
• Հիմնավորում. Օրենքի նախագիծը չի ենթարկվել փորձաքննության, և բացակայում են փաստաթղթի ընդունման պարտադիր պայման հանդիսացող կից հիմնավորումները՝ իրենց բոլոր բաղադրիչներով հանդերձ»։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան