Հայաստանի և Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թ.-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:
Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը: Բացի այդ, ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար: Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան