ՍԴ-ում Ճգնաժամ չկա. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ի պատասխան Tert.am-ի հարցի:
«ՍԴ-ի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք այդ հայտարարության տեքստում»,-նշել է նա:
Հարցին էլ՝ ինչպե՞ս է տեսնում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանը պատասխանել է, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:
Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանն ասել է. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:
Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՞ անդամ, հարցրել են լրագրողները։
Ի պատասխան նա ընդգծել է, ինքը ՍԴ նախագահ է: Ըստ նրա՝ «ՍԴ անդամ» և «դատավոր» հասկացությունների միջև տարբերություն չկա: Թովմասյանը նաև նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան