ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ համագումարի պաշտոնական բացմանը մասնակցել և դրա մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համագումարի մասնակիցներին ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթով հանդես են եկել համագումարի նախագահ Արմեն Չարչյանը, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Բաղրյանը և համագումարի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Իր ելույթում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունը կարևորում է էլեկտրոնային առողջապահության ոլորտի զարգացումը, ինչը համաշխարհային միտում է: Ռալֆ Յիրիկյանն տեղեկացրել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ Mobile ID-ն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու ուղղությամբ: Mobile ID-ն լինելու է այն առանցքը, որի օգնությամբ պետք է տեղի ունենա շահառուների գրանցումն ու խիստ նույնականացումը էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական շտեմարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան