Վովիկ Խոջայան. Ակնկալում էինք 4-5 մեդալ
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերից հետո սամբոյի հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է թիմի մասնակցությունը խաղերին.
«Մինսկ մեկնեցինք 6 մարզիկով և 2 մարզիչով, բոլորից սպասելիքներ կային, հնարավորություն ունեինք 4-5 մեդալ նվաճել: Տիգրան Կիրակոսյանի ոսկե մեդալը սպասելի էր, իսկ Դավիթ Գրիգորյանն ու Արսեն Ղազարայնը լավ հանդես եկան, բայց կարող եմ ասել, որ թիմի ներուժը ավելի մեծ է: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն հոգացել էր հավաքների և մարզահագուստի ծախսերը: Մինսկում Հայաստանի պատվիրակությունը մեզ դիմավորել է պատշաճ կերպով, դրանից հետո ամենօրյա ժողովների ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները: Կազմակերպվածությունից նույնպես շատ գոհ եմ»,- խոսքը եզրափակել է Վովիկ Խոջայանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Հայաստանը 5 ոսկե մեդալ ունի
- Մինսկ-2019. Օր 9-րդ
- Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը Point race-ում չի հատել եզրագիծը
- Մինսկ-2019. Հովհաննես Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա