Տարանտինոն կինոն թողնելու ցանկության մասին
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մոտ է կինեմատոգրաֆիայից հեռանալու որոշմանը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է «GQ Ավստրալիա»-ին տված հարցազրույցում։
Տարանտինոյի խոսքով, այժմ նա գտնվում է ստեղծագործական գագաթնակետում, բայց զգում է, որ կինոյի հետ կապված «հասել է ճանապարհի վերջին»։ Ավելի վաղ խոստացել էր չթողնել ռեժիսորի աթոռը մինչև չնկարի առնվազն 10 ֆիլմ, բայց այժմ նրա պլանները կարող են փոխվել։ Տարանտինոն խոստովանել է, որ կարող է կինոն թողնել ավելի վաղ, եթե հանրությունը լավ ընդունի իր վերջին՝ «Մեկ անգամ Հոլվուդում» ֆիլմը։
«Ինձ ուղղակի թվում է, որ ես ֆիլմին տվել եմ այն ամենը, ինչ կարող եմ»,- ասել է Տարանտինոն։
Ռեժիսորը նշել է, որ չի պատրաստվում ամբողջությամբ թողնել ստեղծագործելը։ Նրա ծրագրերում է թատրոնում աշխատանքը կամ գրական գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Ես պարզապես սպասում էի իդեալական կնոջ. Տարանտինո
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է