
«Ժամանակ». Բողոքի ակցիաներ՝ եվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով
«Ժամանակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի եղբորորդու դեմ հարուցված քրեական գործը կարճման փուլում է: Տուժող կողմը փորձում է ցույց տալ, որ իրենք դժգոհ են քննության արդյունքներից, և շարունակելու են բողոքի ակցիաները: Մասնավորապես տուժողի մայրը բողոքի ցույցեր է կազմակերպում կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Չնայած բազմաթիվ հերքումներին, մեզ հայտնի է դարձել, որ բողոքի ակցիաներն իրականացվում են եվրոպական որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու նպատակով հիմքեր ապահովելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին