Արամ Վարդևանյան. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ չկա ու չի էլ կարող լինել
Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամ չկա, չի էլ կարող լինել։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վադևանյանը, ով ՍԴ-ում ներկայացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը։
Նույն տրամաբանությամբ՝ կարող է մեկը վեր կենալ ու ասել, որ Սահմանադրության մեջ կառավարության անդամը հստակ բացատրված չէ, և մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիրում։ Իհարկե, ճգնաժամ չունենք, և ցանկացած նման մեկնաբանություն ոչ լուրջ սահմանդրաիրավական վերլուծության արդյունք է»,-ասաց բանախոսը։
Հիշեցնենք, որ ճգնաժամի առկայության մասին բարձրաձայնել է Վահե Գրիգորյանը՝ ԱԺ-ում ՍԴ դատավոր ընտրվելուց հետո։ Նա նաև ծավալուն նամակ է հղել Հանրապետության նախագահին ու ԱԺ նախագահին, նամակի առաջին մասը հրապարակվել է լրատվամիջոցներում։
Վարդևանյանն ասաց, կարդացել է Գրիգորյանի նամակը։
«Ինձ ճիշտ հասկացեք, եթե մարդը խոսում է սահմանադրական ճգնաժամի մասին, ապա դա ենթադրում է ապացուցման լուրջ բազա, իսկ նամակում ներկայացվում է անդամ-դատավոր բառախաղն ու նրանց երդման տեքստերը»,-ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, Սահմանադրության 213 հոդվածն այն դրույթներից է, որը հասկանալու համար պետք չէ ունենալ սահմանադրագետի կարգավիճակ, քանի որ ամեն ինչ այնտեղ շատ հստակ է։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. ՍԴ բնականոն ընթացքին միջամտությունը պետք է ունենա իրավական հետևանքներ
- Վահե Գրիգորյանի նամակը. Առաջին մաս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան