Պետք է ժամ առաջ վերականգնվի իշխանությունների տարանջատման սկզբունքը. Արթուր Ղազինյան
«Այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանությունների բաժանման, տարանջատման սկզբունքը փաստացի խախտված է՝ և Սահմանադրությամբ, և դրա հիման վրա ընդունված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով»,-այս մասին այսօր «Սահմանադրություն հանուն արարող Հայաստանի» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը։
Նրա խոսքով՝ պետք է ժամ առաջ վերականգնվի իշխանությունների տարանջատման սկզբունքը։
«Խորհրդարանն իշխանության առաջնային կրողն է, հետևաբար այնտեղ է ձևավորվում իշխանությունը, կառավարությունը պետք է առաջարկվի, հաստատվի խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այս համակարգում փաստացի դերերը փոխվեցին, և ոչ թե խորհրդարանը կառավարություն ձևավորեց, այլ կառավարության ղեկավարը ձևավորեց խորհրդարան։ Այստեղ խեղվեց այն միտքը, որը դրված էր խորհրդարանական կառավարման հիմքում»,- նշեց Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս բարձրաձայնվել է, որ սահմանադրականությունը ՀՀ-ում դեռևս կենսակերպ չի դարձել թե քաղաքական համակարգի, թե հասարակական գործընթացների համար։
Հարակից հրապարակումներ`
- Եղած ընկալումներն ահազանգում են մեկ վտանգի մասին, որ Սահմանադրության էությունը չեն հասկանում. Գևորգ Դանիելյան
- Այս օրը պետք է ամենախանդավառ տոներից մեկը լիներ. Վարդան Այվազյան