Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պնդում է՝ Ստամբուլի կոնվենցիան հակասահմանդրական է։
«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ):
Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը:
Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական ...»,-գրել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները-2
- Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի