Քաղաքական 11:32 05/07/2019 Հայաստան

Մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Հարց. Պարոն նախարար, ի՞նչ եք քննարկել նախագահի հետ և ի՞նչ ծրագրերով եք Արցախում:

Զոհրաբ Մնացականյան. Դուք շատ լավ գիտեք, որ սա մեր կողմից արտահայտված կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Եվ բանակցային գործընթացի և խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը:

Դուք գիտեք, որ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթի են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը. դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ:

Գիտեք, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, սա շարունակական գործընթաց է, և այս առումով այս հանգրվանում մեզ անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինենք Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ: Վաղը մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ:

Հարց. Պարոն Մնացականյան, Արցախից արձագանք եղավ հենց այդ տեղեկատվության մասով, Դավիթ Բաբայանը հայտարարեց․ «Շնորհակալ ենք Երևանին, որ տեղեկացնում է մանրամասների մասին, բայց տեղեկացնելը քաղաքական և իրավական կատեգորիա չէ»։ Բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգման հարցը օրակարգու՞մ է մնում։

Զոհրաբ Մնացականյան. Դուք շատ լավ հասկանում եք, որ մեզ համար այս հարցն օրակարգային հարց է, և մենք ենք առաջ բերել այս հարցը, այս իշխանությունն է առաջ բերել այս հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա լիարժեք ներգրավվածություն, որովհետև այն այս գործընթացի սուբյեկտ է։ Հասկանում եք, որ եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է։

Հարց. Պարո՛ն Մնացականյան, նախագահի հետ հանդիպումն ավելի քան երեք ժամ տևեց: Ի՞նչ հարցեր քննարկվեցին: Ո՞ր հարցերի վրա շեշտադրում արվեց:

Զոհրաբ Մնացակայան. Ես անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ 3 ժամը, բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը: Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով:

Հարց. Վերջին շրջանում Ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դնում այնպիսի տեղեկատվություն, որ մենք խոսում ենք բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին, բայց նաև նրանք առաջ են քաշում բանակցային գործընթացում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայքի» հարցը:

Զոհրաբ Մնացականյան. Դուք գիտեք այդ հարցի պատասխանը և ինձ մի հարց եք տալիս, որի պատասխանն ունեք։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, և եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, և այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am
15:25
Սոս Հակոբյան. Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումը ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ և պետք է վերացվի
Փաստաբան Սոս Հակոբյանը ստանձնել է Mediahub.am լրատվական կայքի լրագրող  Վահե Մակարյանի շահերի պաշտպանությունը՝ վերջինիս և, իր, իսկ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին. Զատուլինի կարծիքը
Դժվար թե Հայաստանի իշխանությունները շտապեն դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։Այդ մասսին «Օբզաց»-ին ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեկ շաբաթում ավտոբուսներին վճարել են 213 173 300 դրամ
Նոյեմբերի 1-ից 7-ն ընկած  ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
14:50
Աշոտյան. Այս անմոռուկը ցեղասպանությունն ուրացողների ինադու եմ խփել
«Հայաստանի վրա տարբեր ընտրություններ կարող են ազդեցություն ունենալ՝ Վրաստանի, ԱՄՆ-ից, Մոլդովայի, բայց ամենակարևորը, որ Հայաստանն իր վրա...
Աղբյուր` Panorama.am
14:45
Տիգրան Սարգսյան. Հայաստանը տրամադրված է համագործակցել Ռուսաստանի հետ
Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելուն։ Այդ մասին SHOT Telegram ալիքի թղթակից Ալեքսանդր Յունաշևին ասել է ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
14:38
Դատարանը թույլ տվեց Արշակ Սրբազանին այցելել Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր
«Աշխարհը շուռ չի գա, որ եթե մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-միջնորդության քննարկմանն՝ ասաց Աշոտյանը։
Աղբյուր` Panorama.am
14:33
Մամիջանյան. Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը կդիմի ՄԻԵԴ՝ վերականգնելու իրավունքները։...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ալիևը Բաքվից կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին
Արևմտյան որոշ պետություններ Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի են մղում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Աղբյուր` Panorama.am
14:03
2016 թ. ընդունված Ընտրական օրենսգրքում ամրագրվեց նախադեպը չունեցող կարգավորում. ԿԸՀ փոխնախագահ
«Գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է բավարար  կարգավորումներ ընտրությունները,  ընտրական վարչարարությունը  պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»
«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:43
Բաժանում չի լինում. Արա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգին ընդառաջ ընկերները փորձերից տեսանյութեր են հրապարակում
Այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կյանքից անժամանակ հեռաղած երգիչ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ո՞ւմ չքնաղ միտքն է Yerevan Fashion Week-ն անցկացնել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում
«Ինձ որևէ մեկը կբացատրի՞, թե ում չքնաղ միտքն է եղել անցկացնել Yerevan Fashion Week-ը  Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
12:36
ՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ին
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»,- «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեստո»-ում սնունդը պատրաստել են հիգիենայի պահանջների խախտմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}