«Չենք կարողանում ձերբազատվել նախկին միահեծան կառավարման համակարգից»
«Չեմ կարող ասել, որ այսօր սահմանադրական ճգնաժամ կա, բայց մենք ունենք մտահոգություններ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ մտահոգություններ ունեք այսօր ՀՀ Սահմանադրության հետ կապված։
«Կա իրավիճակ, երբ չենք կարողանում ձերբազատվել նախկին միահեծան կառավարման համակարգից։ Այսինքն՝ այն համակարգը, որը քննադատվել է բազմիցս մեր կողմից, դա դեռևս չի վերափոխվել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա այդ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ մատնանշեց՝ կամ գնալ Սահմանադրական փոփոխություների ճանապարհով ու շտկել, կամ այն օրենքները փոխել, որով աղավաղվել է այս Սահմանադրության խորհրդարանական կառավարաման համատեքստը և ուղղել իրավիճակը։
«Ըստ էության, երկուսն էլ չի արվում»,- ընդգծեց Է.Մարուքյանը։
Հարցին, թե ինչո՞ւ այսօրվա իշխանության կողմից չեն արվում այդ քայլերը, նա պատասխանեց. «Կամ չկա տեսլական դրա իրականացման համար, կամ էլ այս համակարգը ձեռնտու է»։
Է. Մարուքյանի խոսքով, քանի որ բոլորը պնդում են, որ ՀՀ բոլոր սահմանադրությունները կեղծվել են, նոր իշխանությունը հնարավորություն ունի ընդունել նոր Սահմանադրություն, որն առաջին անգամ կարող է ընդունվել համաժողովրդական քվեարկությամբ առանց կեղծիքների։
«Այդ հնարավորոթյունը կա։ Մեկ տարի անցել է, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրագետ. ՍԴ բնականոն ընթացքին միջամտությունը պետք է ունենա իրավական հետևանքներ
- Եղած ընկալումներն ահազանգում են մեկ վտանգի մասին, որ Սահմանադրության էությունը չեն հասկանում. Գևորգ Դանիելյան
- Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված. Էլինար Վարդանյան
- Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը
- Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է. Փաշինյան
- Ժողովրդավար Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես Սահմանադրության գերակայության պայմաններում. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան