Իրկուտսկում զոհերի թիվն ավելացել է
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 22-ի։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել ՌԴ փոխվարչապետ Վիտալիյ Մուտկոն։ Նա Իրկուտսկում է՝ գնահատելու բնակիչների, ենթակառուցվածքների ու բնակելի տների վնասը գնահատելու համար։
Տուժածներին աջակցություն ցուցաբերելու համար ստեղծված է հատուկ խումբ, որը կազմված է բժիշկներից ու հոգեբաներից։
Հորդառատ անձրևներին հաջորդած ջրհեղեղի հետևանքով արտակագ իրավիճակ է ստեղծված Իրկուստի մարզի մի քանի շրջաններում։
Հարակից հրապարակումներ`
- Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 190 մարդ
- Իրկուտսկում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 12-ի, անհետ կորած է համարվում 9 մարդ