Գեորգի Ավետիսյան. Հայտնի է Մարտունիում անասունների անկման նախնական պատճառը
Տարածված տեղեկությունների համաձայն, Մարտունի քաղաքում Սևանա լճից ջուր խմելու հետևանքով կովեր են սատկել։
Panorama.am-ի հետ զրույցում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանն ասաց, լսել է անկումների մասին, հիմա քաղաքում չէ, հանձնարարել է, որ ճշտեն, հստակ տվյալներ իրեն փոխանցել։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ այս դեպքերն իրենց վերահսկողության տակ են:
Նրա խոսքով, տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:
«Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը:
Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին