Սերենա Ուիլյամսը լինելու է Մեգան Մարքլի որդու կնքամայրը
Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը լինելու է արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի որդու կնքամայրը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ կանայք հին ընկերուհիներ են։
Երիտասարդ արքայազնը երկու կնքամայր է ունենալու. երկրորդը լինում է Մարքլի ոճաբան և ընկերուհի Ջեսիկա Մալրունին։
Փոքրիկի կնքահայրերը լինելու են արքայազն Հարրիի ընկեր Մարկ Դայիերը, նաև Մարկուս Անդերսոնը, որը ժամանակին ծանոթացրել էր ապագա ամուսիններին։
Երեխան կնքվելու է հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անձնական մատուռում Վինձորի դղյակում։ Արարողությունը փակ է լինելու։ Մասնակցելու են միայն ընտանիքի մերձավորները՝ 25 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը որդու ծնունդից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
- Վիննի Թուխը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին
- Ոստիկանությունը զբաղվում է Մեգան Մարքլի որդու մասին ռասիստական թվիթ արած հաղորդավարով
- Sun. Մեգան Մարքլն որդուն անվանել է ի պատվի կատվի
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են իրենց առաջնեկի անունը
- Ոչ այնպես, ինչպես Մեգան Մարքլն է ցանկացել
- Նիագարայի ջրվեժը կապույտ լուսավորում է ստացել՝ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու ծննդյան առիթով
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տղա են ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան