Կալիֆորնիայում գրանցվել է ուժեղ երկրաշարժ
Կալիֆորնիայում տեղի է ունեցել վերջին 20 տարում ամենաուժեղ երկրաշարժը՝ 6,4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են Լոս Անջելեսից և Լաս Վեգասից ոչ հեռու։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, տեղի իշխանությունները հայտնում են շենքերում ճաքերի, ջրի խողովակաշարերի վնասման, էլեկտրահաղորդման գծերի խափանման և ճանապարհների վնասման մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ իրավիճակը գտնվում է իր հսկողության տակ։
1999 թվականից այդ տարածաշրջանում այս երկրաշարժն ամենաուժեղն է։ Այդ ժամանակ գրանցվել էր 7 մագնիտուդ։