Զոհրաբ Մնացականյանը Արցախի ԱԳՆ անձնակազմին է ներկայացրել ԼՂ շուրջ զարգացումները
Այսօր աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար:
Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում:
Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջզգային օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները ստորագրել են խորհրդակցությունների պլան
- Մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր. Զոհրաբ Մնացականյան
- Զոհրաբ Մնացականյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին