Հայկ Ալումյան. Եթե մեղադրանքը գոնե մի փոքր հիմնավոր լիներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձել է նրա պաշտպանյալի կալանավորման հիմքերի շուրջ բանավեճին։
Նա գրել է.
«Համացանցում շատ են բանավիճում՝ օրինակա՞ն էր արդյոք երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հիմնավո՞ր է արդյոք նրան առաջադրված մեղադրանքը:
Շատ փաստարկներ չբերեմ, ասեմ միայն հետևյալը. եթե մեղադրանքը գոնե մի փոքր հիմնավոր լիներ և կալանավորման թեթևակի հիմքեր առկա լինեին, որևէ մեկը կասկած ունի՞, որ մեր դատարանները պարոն Քոչարյանին կկալանավորեին առանց ԱԱԾ տնօրենի կողմից դատավոր Հրաչին զանգելու (էն որ ասել էր՝ «գործը նայի, բայց կալանքն ուզես-չուզես՝ պԸտի տաս»), առանց Վարչապետի կողմից Հանրապետության հրապարակի հանրահավաքում դատավորներին ուղիղ եթերով սպառնալու, առանց դատարանների շենքերը փակելու և մյուս նման ճնշումների:
Որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ եթե կալանավորման համար մի փոքրիկ օրինական հիմք լիներ, իշխանությունները ստիպված լինեին դիմելու ծայրահեղ միջոցի՝ դատավոր Արմեն Դանիելյանի ծառայություններին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմեր ծայրահեղ [Հայաստանի դատական պրակտիկայում նախադեպը չունեցող] միջոցի՝ զրկեր պաշտպանական կողմին ելույթի իրավունքից»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյան. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության շենքի դիմաց պահանջում են նրան կալանքից ազատ արձակել
- Փաստաբան. Հաստատվում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու մեր մտավախությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատարանը կամայական մեկնաբանություններով շարունակում է խոչընդոտել պրոցեսին
- Քոչարյանի պաշտպան. Տպավորությունն է, որ ուղղակի կրկնված է դատախազության բողոքի շարադրանքը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան