Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով տուժած կա
Հուլիսի 5-ին, ժամը 12:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարմարաշենի խճուղու թիվ 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ն., ծնված 1979 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Կ., ծնված 1997 թ.):
Շտապօգնության աշխատակիցներն Ա.Կ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին