Օշականի պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանի ապամոնտաժումը ընթացքի մեջ է. մարզպետ
Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը Արագածոտնի մարզպետի կողմից տրվել է հանձնարարական՝ խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին:
Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը:
Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է:
Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,- գրել է Արագածոտնի մարզպետը:
Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել էր Օշականի «Կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը, որը խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը:
«Պատմամշակութային արգելոց թանգարնների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Արագածոտնի մարզպետին՝ լողավազանը հուշարձանի տարածքից ապամոնտաժելու հարցով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին