Ֆրանսիայում աքաղաղը դատվում է
Ֆրանսիայում դատի են տվել ընտանեկան աքաղաղին, որը բավականին վաղ է սկսում շրջապատի մարդկանց արթանցնել իր բղավոցներով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Մորիս անունով աքաղաղի և նրա տիրոջ դեմ հայց են ներկայացրել հարևան տարեց կանայք, որոնց խանգարում է թռչունի ձայնը։
Հայցվորի փաստաբանը 1000 եվրո փոխհատուցում է պահանջում, այն պատրաստվում է օգնության համար փոխանցել նավաստիների ընտանիքներին, որոնք զոհվել էին ծովում։
Նշվում է, որ այդ վեճն արդեն տարիների պատմություն ունի։ Դեռ 2017-ին թոշակառու կանայք ասել էին, որ աքաղաղի ձայնին պետք է վերջ դրվի։ Այդ ժամանակ Մորիսի տիրոջն աջակցելու համար 155 հազար մարդու ստորագրություն էր հավաքվել։
Սպասվում է, որ սեպտեմբերի 5-ին վճիռը կկայացվի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան